X միկրոբլոգի աշխատանքի խափանումներ են արձանագրվել մի շարք երկրներում

Աշխարհի մի շարք երկրներում X միկրոբլոգի աշխատանքի մասշտաբային խափանումներ են արձանագրվել։ Այս մասին հայտնում են Downdetector կայքի տվյալները։


Խափանումների վերաբերյալ օգտատերերի ամենաշատ բողոքները ստացվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Նիդերլանդներից, Բելառուսից և Գերմանիայից։


Օգտատերերի բողոքների 94 տոկոսը կապված է եղել X-ի կայքի խափանման, 5 տոկոսը՝ մոբայլ հավելվածի խնդիրների հետ։