Բրազիլիայում ընթացող COP30-ի շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Նեպալի կլիմայի և գյուղատնտեսության ոլորտի ականավոր գիտնական, շուտով երկրի գյուղատնտեսության նախարարի պաշտոնը ստանձել պատրաստվող Մադան Պրասադ Պարիյարին։ Այս մասին տեղեկացնում են ՇՄՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկել են ծով ելք չունեցող պետությունների բարձր հավակնությունների կոալիցիայի գործունեությունը, ինչպես նաև դրա ընդլայնման հնարավորությունները։
Անդրադարձ են կատարել նաև COP30-ի մասնակից այլ երկրների միջև համագործակցության խորացման ուղղությունները, մասնավորապես՝ կլիմայական մարտահրավերների հաղթահարման, կայուն գյուղատնտեսության զարգացման և բնապահպանական քաղաքականությունների համադրման ոլորտներում։
Քննարկվել են Հայաստանում նախատեսվող #COP17-ի արդյունավետ կազմակերպմանն ու օրակարգի ձևավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նախարարը գործընկերներին հրավիրել է Հայաստան` շարունակելու երկկողմ քննարկումները և նախանշված համագործակցությունը տեղափոխելու գործնական հարթություն։
Համաձայնել են շարունակել աշխատանքային կապը՝ ուղղված միջազգային բնապահպանական օրակարգում միասնական դիրքորոշումների ձևավորմանը։