Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանը ռուսաստանցիների համար Նոր տարվա տոնական օրերն անցկացնելու ամենապահանջված ուղղություններից մեկն է։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիին «Տուրիստական գործակալությունների դաշինք» ասոցիացիայի փոխնախագահ Ալեքսան Մկրտչյանը։
«Ինչ վերաբերում է ԽՍՀՄ նախկին հանրապետություններին, Բելառուսը, բնականաբար, այստեղ մրցակիցներ չունի։ Այնուհետև մեծ տարբերությամբ գալիս են Աբխազիան, Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը», – պատասխանել է ասոցիացիայի փոխնախագահը հարցին, թե որ երկրներն են ընտրում ռուսաստանցիները իրենց Ամանորյա արձակուրդների համար։