Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի հետ, հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպման
ընթացքում տեղի է ունեցել մտքերի համապարփակ փոխանակում ադրբեջանա-ամերիկյան
երկկողմ համագործակցության ներկա վիճակի և հեռանկարների, Ադրբեջանի և Հայաստանի
միջև խաղաղության գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության
հարցերի շուրջ։
Հանդիպման
ընթացքում նշվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպման ժամանակ
ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությունը և ռազմավարական
գործընկերության զարգացմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։
«Առանձնակի ընդգծվել է համագործակցության դերը տարածաշրջանային
կայունության, էներգետիկ անվտանգության և տրանսպորտային միջանցքների ընդլայնման գործում։
Ադրբեջանը հետաքրքրություն է հայտնել արագացնելու «Թրամփի երթուղու» աշխատանքները՝
ուղղված երկրի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ
հաղորդակցության ապահովմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։