ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին կտրամադրվի 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի նոյեմբերի 24-26-ը ներառյալ:
Արարատ Միրզոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:
1 օրով արձակուրդում կլինի նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը: Նրան կտրամադրվի 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի նոյեմբերի 28-ին:
Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը: