Քննարկվել են Հայաստանում «Սինոփսիս» ընկերության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու հնարավորությունները

Նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության ինժեներիայի և լուծումների խմբի ավագ փոխնախագահ Ջումանա Մուվաֆիի հետ։ Այս մասին հյատնում է դեսպանությունը:


 

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում «Սինոփսիս» ընկերության գործունեության արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու հնարավորությունները։


 

Դեսպանն ու  Ջումանա Մուվաֆին  ընդգծել են օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև

ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի կարևորությունը ընկերության նորագույն տեխնոլոգիաների՝ Հայաստան արտահանման թույլտվությունների գործընթացում հնարավոր աջակցության ապահովման համատեքստում։