«Հայաստանի համար մի հուզվիր…». Թրամփը՝ Պուտինին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիշել է, թե ինչպես է խորհուրդ տվել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին «չհուզվել» Հայաստանի և Ադրբեջանի համար, այլ թույլ տալ իրեն դադարեցնել պատերազմը Ուկրաինայի հետ։


«Ադրբեջան... Սա տևել է արդեն երկար տարիներ։ Պուտինը զանգահարեց ինձ և ասաց. «Չեմ կարող հավատալ, որ դուք կարողացաք լուծել հակամարտությունը, մենք դա փորձել ենք անել երկար ժամանակ։ Մենք երկար ժամանակ փորձել ենք կարգավորել սա»։ Եվ ես ասացի. «Մի հուզվիր դրա համար, թույլ տուր ինձ կարգավորել քո անիծյալ պատերազմը։ Դու կարիք չունես ինձ օգնելու, ինձ ոչ մի օգնություն պետք չէ, ինձ օգնություն է պետք հենց քո պատերազմի հարցում»»,- Վաշինգտոնում ԱՄՆ-Սաուդյան Արաբիա բիզնես ֆորումում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Թրամփը՝ մեկնաբանելով Պուտինի հետ իր հեռախոսազրույցներից մեկը։