Աստանայի փողոցներից մեկը կանվանակոչվի Մեսրոպ Մաշտոցի անունով

Աստանայի փողոցներից մեկը կանվանակոչվի Մեսրոպ Մաշտոցի անունով: Արարողությունը կկայանա վաղը:


Նշենք, որ դեռևս նախորդ տարի ապրիլին՝ Ղազախստանի նախագահի Երևան այցի ժամանակ, քննարկվել էր փոխադարձության սկզբունքով Աստանայում Մաշտոցի անվան պուրակ և Երևանում ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անվան պուրակ հիմնելու հարցը:


 

Երևանի ավագանու որոշմամբ այս տարվա ապրիլին Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անունով: