«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանը, Նազենի Հովհաննիսյանին տված հարցազրույցում մի չտեսնված խոստովանություն է արել, թե՝ «իմ նպատակն էր, որ իմ երեխաները լինեն ավելի խելացի, քան՝ պապան»։ Սամվել Կարապետյանի կողակիցը, փաստորեն, Կարապետյանի հետ համատեղ կյանքի ընթացքում լագավույնս չափել է ամուսնու խելքը, կշռել նրա ինտելեկտուալ կարողություններն ու նպատակ դրել՝ անել ամեն ինչ, որ երեխաները լինեն ավելի խելացի, քան՝ իրենց ծնողներից մեկը՝ հայրիկը։ Փաստորեն, տիկին Էթերիի համար ամուսինը խելքի ու ինտելեկտի էտալոն, իդեալ չի եղել, այլապես կփափագեր, որ երեխաները խելքի տեսանկյունից քաշեին իրենց հորը։
Ինտելեկտը, նշենք, մարդու ընդհանուր մտավոր
կարողությունն է, որը հնարավորություն է տալիս եզրահանգումներ անել, պլանավորել, խնդիրներ
լուծել, հասկանալ բարդ մտքերը, արագ յուրացնել նոր նյութը, սովորել կենսափորձի հիման վրա։ Այն պարզապես գրքեր կարդալը
չէ կամ ակադեմիական գիտելիքներ ունենալը։
Որ այս՝ ինտելեկտի մասին վկայող
ունակություններից զուրկ է Սամվել Կարապետյանը՝ ապացուցման կարիք չունի։ Նրա անհարթ
խոսքը, կաղացող հայերենը, ուրիշների գլուխներում գեներացված մտքերը մեխանիկորեն վերարտադրելը
վկայում են այդ «դիագնոզի» մասին։ Եթե Կարապետյանը ինտելեկտ ունենար՝ գոնե մի պուտ
խելք ու մի չնչին վերլուծական կարողություն, ապա չէր մտնի ընտրապայքարի մեջ՝ կանխատեսելով,
որ պարտությունն անխուսափելի է։ Ի դեպ, ինտելեկտի նշան է նաև ինչ որ գործարքի մեջ
մտնելուց առաջ դրա ռիսկերը գնահատելը։
Հ․Մ․