Մոսկվան ակնկալում է, որ Երևանը և Բաքուն արագ կհամաձայնեն «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպմանը. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նոյեմբերի 20-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Մոսկվան սպասում է, որ Երևանը և Բաքուն շուտով կհամաձայնեն «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպման կազմակերպմանը։ 


Մոսկվայում «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակցի փոխանցմամբ՝ Զախարովան նշել է, որ հանդիպումը նախատեսվում է Բաքվում կամ Երևանում։ 


«Մենք մեր կողմից աջակցելու ենք գործընկերների համատեղ որոշմանը։ Այս տարի ադրբեջանական և հայկական կողմերը բազմիցս հանդիպել են Աբու-Դաբիում, Վաշինգտոնում և Դուշանբեում։ Հույս ունենք, որ անմիջական շփումները կօգնեն նաև այս հարցի լուծմանը»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։