Հրդեհ և տարհանում Բրազիլիայում COP-30 համաժողովի ժամանակ

Բրազիլիայի Բելեմ քաղաքում ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերով համաժողովի ժամանակ հրդեհ է բռնկվել. պաշտոնական միջոցառումների անցկացման վայրում բռնկվել է շենքերից մեկը: Առնվազն 13 մարդ դիմել է բժշկական օգնության շմոլ գազի թունավորման պատճառով: Այս մասին հայտնում է G1 պորտալը՝ հղում անելով Բրազիլիայի զբոսաշրջության նախարար Սելսո Սաբինային:


Դեպքի վայրում գտնվող համաժողովի մասնակիցները տարհանվել են անվտանգության ծառայությունների կարգադրությամբ:


Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրդեհը խուճապ է առաջացրել մասնակիցների և անվտանգության ծառայությունների աշխատակիցների շրջանում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ բռնկումը սկսվել է պետություններից մեկի ստենդում, որը տեղակայված է եղել գլխավոր մուտքի մոտ, որտեղից արագ կրակի լեզվակներ և խիտ ծուխ է բարձրացել:  


Աշխատանքները ստիպված են եղել դադարեցնել COP-30-ի ավարտից ընդամենը մի քանի ժամ առաջ. նոյեմբերի 21-ը համաժողովի վերջին օրն է: Հրդեհի պատճառները դեռևս անհայտ են։


Կլիմայի հարցերով COP-30 համաժողովը տեղի է ունենում Բելեմում՝ Բրազիլիայի հյուսիսային Պարա նահանգում, նոյեմբերի 10-ից 21-ը: