Վահագն Խաչատուրյանը այցելել է Բագրատաշենի անցակետ, ապա Կիրանցում հետևել եկեղեցու վերանորոգման աշխատանքին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցն ավարտելով Հայաստան է վերադարձել ցամաքային ճանապարհով:



Հայաստան-Վրաստան սահմանի Բագրատաշենի անցակետում նախագահը կանգառ է կատարել, ծանոթացել անցակետի ընթացիկ աշխատանքներին: Այնուհետև Հանրապետության նախագահը կանգառ է կատարել Կիրանցում, ծանոթացել Կիրանցի եկեղեցու վերանորոգման աշխատանքներին, զրուցել համայնքի բնակիչների հետ:



Կիրանցում նախագահ Վահագն Խաչատուրյանը պատասխանել է նաև լրատվամիջոցների հարցերին՝ ամփոփելով Վրաստան պաշտոնական այցն, ինչպես նաև անդրադարձել օրակարգային այլ թեմաների: