Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ղազախստանը կարող է նոր առևտրային ուղի բացել դեպի Թուրքիա՝ Հայաստանի տարածքով։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ղազախստանի էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը։
Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքով անցնող երթուղին
Աստանայի համար կապահովի ուղիղ մուտք թուրքական նավահանգիստներ։
«Մենք այժմ Ադրբեջանի միջով ենք գնում Վրաստանի Սև
ծովի նավահանգիստներ։ Նոր երթուղին թույլ կտա մուտք գործել Նախիջևան և ապա՝ անմիջապես
Թուրքիա, նրա ծովային նավահանգիստները»,- նշել է ղազախ նախարարը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայումս
պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանում։