Քաղաքացիակենտրոն լրատվություն
Թուրքիայի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Հունաստանի՝ քարտեզը հաստատելու փորձերի դեմ, որոնք «խախտում են Թուրքիայի ծովային իրավասության գոտիները»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Օնջու Քեչելին։
Նա նշել է, որ Թուրքիան բողոք է ներկայացրել ծովային
պլանավորման քարտեզի դեմ, որը տեղադրվել է Եվրամիության ծովային տարածքի պլանավորման
հարթակում. «Այն խախտում է Թուրքիայի ծովային
իրավասության գոտիները Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովերում»: