Քաղաքացիակենտրոն լրատվություն
Համացանացում տեսանյութ է տարածվում՝ պնդումով, թե իբր քանդվում են Հրազդանի կիրճի բազալտե սյուները:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է էքսկավատորը հողային աշխատանքներ իրականացնում:
Երևանի քաղաքապետարանից civic.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
«Կիրճին հարակից ստորգետնյա անցումը վերանորոգվում է և դրան զուգահետ տարածքից դեպի Հրազդանի կիրճ իջնող հատվածից տարիների ընթացքում կուտակված շինարարական աղբն է հանվում, ինչի արդյունքում Հրազդանի կիրճի ժայռերի գեղեցիկ տեսարանն էլ ավելի կբացվի և տեսանելի կլինի։ Որևէ ժայռերի քանդման աշխատանք այդտեղ չի կատարվում»,- հայտնեցին քաղաքապետարանից: