Փեզեշքիանը կրկին առաջարկել է մայրաքաղաքը տեղափոխել Թեհրանից

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կրկին հայտարարել է  երկրի մայրաքաղաքը Թեհրանից այլ վայր տեղափոխելու անհրաժեշտության մասին: Այս մասին հաղորդել է Fars գործակալությունը:


Ըստ գործակալության տեղեկատվության՝ նախագահի որոշման պատճառ է դարձել քաղաքի գերբնակեցումը և այնտեղ ջրի պակասը: Փեզեշքիանն ընդգծել է, որ եթե մեգապոլիսի բնակչությունը շարունակի աճել, ապա ջրի պաշարները բավարար չեն լինի բոլոր բնակիչներին ապահովելու համար:


«Մենք ընտրություն չունենք: Դա անհրաժեշտություն է», - հայտարարել է նախագահը:


Փեզեշքիանը հավելել է, որ այդ խնդիրը վերաբերում է ոչ միայն Թեհրանին, այլև Իրանի որոշ այլ տարածաշրջանների: