Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հրապարակելով լրատվամիջոցներում հրապարկված տեղեկատվությունն այն մասին, թե ինքը «բանակ» է հավաքում:
«Տեղեկությունները չեմ հերքում, փառք Աստծու լույսի ու հույսի բանակ ունենք և մեր խոսքը դեռ կասենք»,- գրել է Տեր Արամը, որը չի ընդունում կարգալուծության որոշումը:
Հիշեցնենք, որ «Իրավունք» թերթը գրել էր, որ Տեր Արամն այս ընթացքում ակտիվ կապերի մեջ է տարբեր թեմերի հոգևորականների հետ, վերջիններիս ասում է, որ իրենք ըստ արժանվույն գնահատված չեն, և ժամանակն է տեր կանգնել արժանապատիվ ծառայությանը։ Ըստ տեքստի՝ վերջինիս հաջողվել է մեծ թվով հոգևորականների բանակ հավաքել: