Բաքվում բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով 3 մարդ է մահացել, 20-ը՝ վիրավորվել

Բաքվի բնակելի շենքում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով երեք մարդ մահացել է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Հրդեհը բռնկվել է Յասամալ շրջանի բազմահարկ բնակելի շենքում։


Դեպքի վայր է մեկնել շտապօգնության 18 բրիգադ։ Ծխից շնչահեղձ լինելու հետևանքով 15 տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Եվս հինգ մարդ ինքնուրույն տեղափոխվել է հիվանդանոց։


Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է բնակելի շենքի էլեկտրական հորանում։