Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևան քաղաքի Աճառյան փողոցի վերջնամասից դեպի Աբովյանի ճանապարհային ոստիկանության հենակետ ճանապարհահատվածի արտաքին լուսավորության ցանցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Աշխատանքների արդյունքում կառուցվել է 1,6 կմ արտաքին լուսավորության ցանց, տեղադրվել են 52 հենասյուներ և 104 խելացի լեդ լուսատուներ, կառուցվել է 67 դիտահորերով խրամուղի, տեղադրվել են 4 հատ պոլիէթիլենային 110 միլիմետր տրամաչափով խողովակներ, յուրաքանչյուրը՝ 1600 մետր երկարությամբ, որոնք նախատեսված են հոսանքի և օպտիկամանրաթելային մալուխներ անցկացնելու համար: