Ալեն Սիմոնյանը և ռումինացի պաշտոնյան քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակությանը:


 

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստան-Ռումինիա միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերը:

 


Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին:


 

Ալեն Սիմոնյանը ռումինացի պաշտոնյայի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհայտ կորած համարվող անձանց խնդրին: