Քաղաքացիակենտրոն լրատվություն
89 տարեկան հասակում մահացել է հնդկական կինոյի լեգենդ և հանդիսատեսի սիրելի դերասան Դհարմենդրա Դեոլը: Նա մի քանի օր բուժվում էր Մումբայի հիվանդանոցում։ Այս մասին հաղորդում է The Independent-ը՝ հղում անելով IANS-ին։
Մահվան պատճառը չի նշվում: Նա նոյեմբերի 7-ին հոսպիտալացվել էր Մումբայում շնչառական խնդիրների պատճառով և ավելի ուշ դուրս գրվել։
Դհարմենդրան իր կինոդեբյուտը կատարել է 1960 թվականին։ Նրա ֆիլմագրությունը ներառում է գրեթե 300 դեր։
Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Վրեժը և օրենքը», «Մի՛ վախեցիր սիրելուց», «Ռոքին և Ռանին. Սիրո պատմություն», «Զիտա և Գիտա» և «Սիրելի Ռաջան»։