Նոյեմբերի 23-ին՝ ժամը՝ 21։30-ին, ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության աշխատակիցներն ահազանգ են ստացել, որ ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության 6-րդ և 7-րդ պահաբաժինների վերևի սարում հրդեհ է առաջացել։Այս մասին հայտնել է ՆԳՆ էկոպարեկային ծառայությունը:
Մինչև ՆԳՆ փրկարար ծառայության դեպքի վայր ժամանելը ՇՄՆ Էկոպարեկային ծառայության աշխատակիցները և Հովք բնակավայրից կամավորները կանխել են կրակի առաջխաղացումը, իսկ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվել է մարել կրակը՝ կանխելով կրակի մուտքը անտառ:
Հրդեհն ամբողջությամբ մարվել է սույն թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 07։40-ին:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև ՇՄՆ Էկոպարեկային ծառայության 14 աշխատակից, 8 կամավոր, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներ: