Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. մեքենան, մի քանի պտույտ գործելով, հայտնվել է դաշտում. կան տուժածներ

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Հենրիկ Խ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ կողաշրջված հայտնվել դաշտում։


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է վիրավոր ուղևորի ինքնությունը։


Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։