Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի առաջիկա գագաթնաժողովին․ ՌԴ նախագահի օգնական

Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին, որը պետք է տեղի ունենա նոյեմբերի 27-ին Բիշքեկում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:


«Ինչ վերաբերում է Հայաստանին, այդ երկիրը չի մասնակցի, սակայն նրա ներկայացուցիչները կազմակերպիչներին հայտնել են, որ իրենք դեմ չեն համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը»,-ասել է Ուշակովը լրագրողներին:



ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովը կկայանա 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում, որոշում կկայացվի, որ կազմակերպության նախագահությունը 2026 թվականի հունվարի 1-ից անցնում է Ռուսաստանի Դաշնությանը: