ԱՄՆ-ն և Չինաստանը պետք է պահպանեն Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները. Սի Ծինպինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը կարծում է՝ Չինաստանն ու ԱՄՆ-ն պետք է աշխատեն Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի նվաճումները պահպանելու ուղղությամբ։


Նոյեմբերի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինը։


«Միացյալ Նահանգները և Չինաստանը մի ժամանակ ուս-ուսի տված պայքարել են ֆաշիզմի և միլիտարիզմի դեմ, իսկ հիմա նրանք պետք է համատեղ աշխատեն՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի արդյունքները պաշտպանելու համար», - ասել է Սի Ծինպինը։


Նրա խոսքերը մեջբերել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։