Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նոյեմբերի 24-ին կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նիստին ներկա է եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։
Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Գերատեսչությունից հայտնել են, որ քննարկվել են «Կառուցապատման գործունեության մասին օրենքի» հայեցակարգին, կառուցապատողների սնանկության վարույթի հայեցակարգային դրույթներին, գույքահարկին, վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությանը, անշարժ գույքի Թրեյդ ին համակարգին և ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր։