Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 14.00-ից 17.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:


 

«Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրությունում։