Երևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի ԲԿ-ներ:



3-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ինը՝ միջին ծանրության: Այս պահին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։  Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: