3-ամյա Տիգրանին սպանած հայրը բռնություն է կիրառել նաև որդիներից մեկի նկատմամբ. նոր վարույթ է նախաձեռնվել

Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության գործով մեղադրյալ հոր՝ Արմեն Օվանեսովի վերաբերյալ քրեական վարույթին նոր՝ ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնված վարույթ է միացվել:


Ֆիզիկական ներգործության վերաբերյալ մեղադրանքը վերաբերում է սանված երեխայի եղբոր նկատմամբ իրառված բռնությանը։ Մասնավորապես, 3-ամյա Տիգրանի եղբայրներից մեկը դեպքի օրը նույնպես վնասվածքներ է ստացած եղել դեմքի հատվածում:


«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հայտնել են, որ ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթը միացվել է երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին: Նշանակված փորձաքննությունների եզրակացությունը դեռևս չի ստացվել: