Ռուսաստան-Ուկրաինա անակնկալ հանդիպում Աբու Դաբիում. ովքե՞ր են մասնակցում չպլանավորված, ուղիղ բանակցություններին․ Axios

Axios-ը հաղորդում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան Աբու Դաբիում սկսել են չպլանավորված, ուղիղ բանակցություններ։


Ըստ հրապարակման՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցություններին անսպասելիորեն միացել է Ուկրաինայի պատվիրակությունը։ Պատվիրակությունը գլխավորում է Ուկրաինայի ՊՆ Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը։


Ռուսական կողմից բանակցություններին ներկա են ՌԴ ԶՈւ ԳՇ Գլխավոր (հետախուզական) վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովը և Արտաքին հետախուզության ծառայությանտնօրեն Սերգեյ Նարիշկինը։


Ռուսաստանը պաշտոնապես դեռևս չի հաստատել և չի մեկնաբանել այս տեղեկությունը։


Այս նորության ֆոնին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ խաղաղության համաձայնագրի համաձայնեցման գործընթացում դեռևս մնացել են «մի քանի նուրբ և անհաղթահարելի մանրամասներ, որոնք անհրաժեշտ է կարգավորել»։