Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ուկրաինական կարգավորման գործընթացը գտնվում է որոշիչ փուլում։ Այս մասին նա հայտարարել է Ուկրաինային օգնություն ցուցաբերելու այսպես կոչված «ցանկացողների կոալիցիայի» (coalition of the willing) խորհրդակցության ժամանակ։
«Մենք ակնհայտորեն գտնվում ենք որոշիչ փուլում։ Բանակցությունները նոր իմպուլս են ստանում, և մենք պետք է օգտվենք այս պահից»,- ասել է նա:
Մակրոնի կարծիքով՝ «վերջապես հնարավորություն է առաջացել իրական առաջընթացի հասնելու դեպի լավ խաղաղություն»։
Նա ընդգծել է, որ «լավ խաղաղության գլխավոր պայմանը անվտանգության հուսալի, իսկապես ամուր երաշխիքների մի շարքն է, այլ ոչ թե թղթե խոստումները»։ Նա կարծում է, որ «ցանկացողների կոալիցիայի» հիմնական նպատակը այդ երաշխիքների ապահովումն է։