Տեղի է ունեցել Թուրքիայի ԱԽ նիստ․ քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում, որը նախագահում էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, հայտնում է Haber Global-ը։


Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումները՝ քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։ 


Կրկին ընդգծվել են Թուրքիայի ջանքերը, որոնք ուղղված են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանը, ինչպես նաև Անկարայի ներդրումը տարածաշրջանի զարգացման գործում։


Բացի այդ, նիստում քննարկվել են նաև «Թուրքիան առանց ահաբեկչության» նախաձեռնությունը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, ռուս-ուկրաինական պատերազմը և անվտանգության այլ հարցեր։