Հայաստանի և Կանադայի միջխորհրդարանական կապերի ամրապնդման թեման՝ ՀՀ դեսպանի և խորհրդարանի խոսնակի զրույցի առանցքում

Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակ Ֆրենսիս Սկարպալեջային։


 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ քաղաքական օրակարգին, խորհրդարանական դիվանագիտությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարանական կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը։


 

ՀՀ դեսպանն շնորհակալություն հայտնել Կանադայի կողմից ցուցաբերվող աջակցության համար՝ ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: