Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դինամիկ գործընթացը, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ այս գործընթացը կարևոր է տարածաշրջանում
խաղաղության, կայունության և զարգացման համար, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանի դերի
հետագա ամրապնդմանը Միջին միջանցքում։
Բոճորիշվիլին ընդգծել է, որ Վրաստանը ուշադիր հետևում
է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և սերտ կապեր է պահպանում ինչպես Ադրբեջանի,
այնպես էլ Հայաստանի հետ։