Լոռու մարզում 11-ամյա երեխա է մահացել

Նոյեմբերի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Տաշիր» բժշկական կենտրոնում երեխա է մահացել:


Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության խումբը:


Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և մահացածը Տաշիրի բնակիչ, 11-ամյա Գագիկ Ա.-ն է, որը հիվանդանոցում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է: 


Կայքի տեղեկություններով՝ ժամեր անց երեխայի 36-ամյա հայրը դիմել է ոստիկանության Տաշիրի բաժին և հայտնել, որ երեխան մահացել է նշված բժշկական կենտրոնի բժիշկների անգործության և բժշկական սխալի պատճառով:  


Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 


Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: