Դոնի Ռոստովի Հարավային շրջանի ռազմական դատարանը 2022 թվականի հոկտեմբերին Ղրիմի կամրջի պայթյունի գործով ութ մեղադրյալի դատապարտել է ցմահ ազատազրկման, փոխանցում է «Մեդիազոնա»-ն:
Գործով
ընդհանուր առմամբ անցնում է 13 անձ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ուկրաինայի
քաղաքացիներ։ Նրանցից ութը կալանավորվել են՝ Արտյոմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը,
Օլեգ Անտիպովը, Ալեքսանդր Բիլինը, Վլադիմիր Զլոբը, Դմիտրի Տյաժելիխը, Ռոման
Սոլոմկոն և Արթուր Տերչանյանը։ Բոլորը մեղադրվել են ահաբեկչական գործողություններ
կատարելու (ՔՕ-ի 205-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետ) և պայթուցիկ նյութեր
տեղափոխելու (222.1-րդ հոդվածի 4-րդ մաս) մեջ։ Սոլոմկոն և Տերչանյանը մեղադրվել են
նաև պայթուցիկ նյութերի մաքսանենգության մեջ (226.1-րդ հոդվածի 3-րդ մաս)։
Դատարանը
գործը քննել է դռնփակ ռեժիմով։ Մեղադրող կողմը բոլոր ութ մեղադրյալների համար
պահանջել է ցմահ ազատազրկում։ Մեղադրյալներից ոչ մեկը չի ընդունել մեղքը. նրանք
բոլորը պնդում են, որ տեղյակ չեն եղել բեռի մասին։