Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության մասին համաձայնություն են կնքել

Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները ուկրաինական Octopus անօդաչու թռչող սարքի արտադրության լիցենզավորման համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։


Նա նշել է, որ կնքված համաձայնությունը թույլ կտա Մեծ Բրիտանիայում արտադրել ուկրաինական անօդաչուներ։ 


Շմիգալի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի արտադրությունը «կարող է հասնել ամսական մի քանի հազարի»:


 «Արտադրված միջոցները կփոխանցվեն Ուկրաինա՝ մեր երկնքի պաշտպանությունը ամրապնդելու համար»,- նշել է նախարարը՝ երախտագիտություն հայտնելով բրիտանացի գործընկերներին համագործակցության, վստահության և օդային պաշտպանության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար։