Սամոյի հաջորդ կրկեսային համարը պետք է լինի իրանց ձևով Մոսկվա հետ-հետ վազելը. Խաչատրյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մի շարք եկեղեցականների ու վարչապետի՝ նոյեմբերի 27-ի հանդիպմանն ու մինչ այդ եկեղեցականների ստորագրություններով հրապարակված փաստաթղթին:


«Ինձ ուրիշ բան ա հետաքրքիր.


էս եպիսկոպոսների ու Վարչապետի հանդիպումից հետո տաշիր Սամոն ո՞նց ա բացատրելու իրա Հայաստան գալը:


Ինչպես հասկացանք եկեղեցուն օգնական ձեռքեր պետք չեն, Սամոյի հաջորդ կրկեսային համարը պետք է լինի իրանց ձևով Մոսկվա հետ-հետ վազելը:


Այլապես նրա` Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու փորձերը ամենևին եկեղեցուն փրկելը չէր, այլ եկեղեցու անունը օգտագործելով իրեն Հայաստան գործուղած քաղաքական հայրերի պատվերները կատարելը»,- գրել է Խաչատրյանը: