ՀՀ-ում ռուսական ազդեցության քաղաքական գործիչները, գրեթե առանց բացառության, լծվել են Գարեգին Երկրորդի և Արշակ սրբազանի պաշտպանությանը․ Արամ Սարգսյան

《Հանրապետություն》կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


ՀՀ-ում ռուսական ազդեցության քաղաքական գործիչները, գրեթե առանց բացառության, լծվել են Գարեգին Երկրորդի և Արշակ սրբազանի պաշտպանությանը՝ այն ներկայացնելով որպես եկեղեցու պաշտպանություն։ Ես համոզված եմ, որ հենց ՌԴ-ն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի շուրջ ստեղծված իրավիճակի գլխավոր հրահրողը։