Դանիան ստեղծել է «Գիշերային պահակախումբ»՝ Թրամփի հայտարարություններին հետևելու համար․ The Guardian

Դանիայի կառավարությունը ստեղծել է հատուկ խումբ, որը կոչվում է «Գիշերային պահակախումբ», որի նպատակն է երեկոյան և գիշերային ժամերին հետևել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին և հրապարակային գործողություններին, հայտնում է The Guardian-ը։


Թիմն աշխատում է Արտաքին գործերի նախարարությունում։ Աշխատակիցները հերթափոխի են դուրս գալիս ժամը 17:00-ից մինչև առավոտյան՝ գրանցելով ամերիկացի ղեկավարի բոլոր արտահայտություններն ու տեղաշարժերը։


Առավոտյան ժամը 7:00-ին «գիշերային պահակախումբը» պատրաստում է գիշերվա իրադարձությունների զեկույցը և ուղարկում կառավարությանն ու պրոֆիլային գերատեսչություններին։


Այս պրակտիկան ի հայտ է եկել գարնանը դիվանագիտական լարվածությունից հետո, երբ Թրամփը սպառնացել էր Գրենլանդիան վերցնել ԱՄՆ վերահսկողության տակ։ Դանիայի ԱԳՆ-ում նշել են, որ հենց կղզու շուրջ ստեղծված իրավիճակն ու ժամային գոտիների տարբերությունն են դարձել գիշերային մոնիտորինգի ներդրման պատճառ։