Հաջիևը ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակում քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այցելել է ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:


Հաջիևը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ականների խնդրի, ադրբեջանա-հայաստանյան սահմանին սահմանային անցակետի տեղադրման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: 


Կողմերը մտքեր են փոխանակել նաև տրանսպորտային ներուժի վերաբերյալ: