Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, ով համարվում է Ուկրաինայի կառավարության ամենաազդեցիկ դեմքը, հրաժարական է տվել։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Այսօր առավոտից Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը խուզարկություն են անցկացրել Երմակի տանը։
Զելենսկին հայտարարել է, որ այժմ, երբ ընթանում են խաղաղության բանակցությունները, Ուկրաինան պետք է միավորվի, և ոչ ոքի մոտ որևէ հարց չպետք է առաջանա այդ առումով։
«Ուկրաինայի նախագահի աշխատակազմը կվերագործարկվի։ Գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարական է տվել։ Ես շնորհակալ եմ Անդրեյին՝ բանակցային ուղու վրա Ուկրաինայի դիրքորոշումը միշտ ներկայացնելու համար այնպես, ինչպես այն պետք է լինի։ Դա միշտ էլ եղել է հայրենասիրական դիրքորոշում», - ասել է Զելենսկին։