Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վրաստանում արձանագրվել է մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակի զգալի բարձրացում։ Ըստ ստացված տվյալների՝ երկրի միանգամից վեց քաղաքներում օդի որակը ներկայումս չի համապատասխանում նորմային՝ գրանցելով աղտոտվածության բարձր ցուցանիշներ։ Վրացի մասնագետները, ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը, ներկայացրել են խնդրի առաջացման հիմնական պատճառները։