Ոսկեպարի եկեղեցու խաչը կրկին վերականգնված է. լրագրողների կողմից դիտմամբ մանիպուլացվում էր թեման. Դանիելյան

Ոսկեպարի եկեղեցու խաչը կրկին վերականգնված է:


Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը:


«Այս պահին այն տեղադրվում է:


Խաչը հանվել էր վերանորոգման նպատակով, սակայն լրագրողների կողմից դիտմամբ մանիպուլացվում էր թեման»,- գրել է պատգամավորը:


Գրառմանը կից՝ Դանիելյանը նաև տեսանյութ է հրապարակել: