Խաղաղության համաձայնագիրը Ուկրաինայում կարող է ապահովել խաղաղությունը տարածաշրջանում հաջորդ 50-70 տարիների ընթացքում․ Ֆիդան

Խաղաղության համաձայնագիրը Ուկրաինայում կարող է ապահովել խաղաղությունը տարածաշրջանում հաջորդ 50-70 տարիների ընթացքում, կամ նույնիսկ ավելի երկար։ Գերմանական Welt թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:


«Նման համաձայնագիրը պետք է պարունակի հստակ պարտավորություններ, որ ոչ մի կողմ որևէ պատճառով չի հարձակվի մյուսի վրա։ Եթե մենք կարողանանք համաձայնության գալ այս հարցում, դա կարող է հանգեցնել տարածաշրջանում ևս 50, 60 կամ 70 տարվա խաղաղության։ Հնարավոր է՝ նույնիսկ ավելի երկար», -ասել է Ֆիդանը։