Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կայացել է Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: ՆԳՆ հաղորդմամբ, նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության ութ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
Կարգապահական հանձնաժողովը փաստական հանգամանքները վերլուծելուց հետո որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ չորս ոստիկանի նկատմամբ կիրառել՝ «Ոստիկանությունից ազատում», երկու ոստիկանի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը, իսկ երկու ծառայողի մասով քննարկումը հետաձգվել է: