Բաքվի և Երևանի միջև խաղաղությունը պետք է արտահայտվի «ոչ միայն պատերազմի բացակայությամբ», այլև բերի «բարգավաճում և զարգացում». Հաջիև

Բաքվի և Երևանի միջև խաղաղությունը պետք է արտահայտվի «ոչ միայն պատերազմի բացակայությամբ», այլև բերի «բարգավաճում ու զարգացում» և ամրապնդի հարևանների միջև փոխկախվածությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը EU Today պարբերականին տված հարցազրույցում։


Հաջիևի խոսքով՝ Հայաստանը կշահի «Զանգեզուրի միջանցքի» գործարկումից՝ հնարավորություն ստանալով «փակուղային մուտքից անցնելու տարանցիկ երկրի կարգավիճակի»՝ ընդլայնելով կապերը Արևելքի և Արևմուտքի, ինչպես նաև Հյուսիսի և Հարավի միջև։


Ադրբեջանի նախագահի օգնականը նաև նշել է, որ Բաքուն «կցանկանար տեսնել Եվրոպական Միությանը որպես այս նոր տրանսպորտային կառույցի մաս», այդ թվում՝ ԵՄ Global Gateway նախաձեռնության շրջանակներում։