«Զելենսկու այցը պատահական չէ, բանակցությունները չեն կարող ընթանալ առանց Եվրոպայի մասնակցության». Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցությունները չեն կարող ընթանալ առանց Եվրոպայի մասնակցության։ Նրա խոսքերը մեջբերում է Le Figaro պարբերականը


Բարրոն ընդգծել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Փարիզ «պատահական չէ», քանի որ Ֆրանսիան գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի «ամեն ինչ արվի հօգուտ Ուկրաինայում խաղաղության և Եվրոպայի անվտանգության»։


Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ի սկզբանե ներկայացրած 28 կետից բաղկացած պլանը հաջողվել է զգալիորեն փոփոխել, այդ թվում՝ հօգուտ Եվրոպայի շահերի։


«Մի կողմից, մենք հասանք նրան, որ հանվեց ամեն ինչ, ինչը վերաբերում էր եվրոպացիներին, իսկ մյուս կողմից, մենք հասանք նրան, որ Միացյալ Նահանգներն առաջին անգամ հստակ արտահայտեց մեզ հետ աշխատելու իր մտադրությունը՝ այսպես կոչված անվտանգության երաշխիքների պատրաստման ուղղությամբ, այսինքն՝ այն ռազմական տարրերի, որոնք թույլ կտան խաղաղության կնքումից հետո խուսափել հետագա ագրեսիայից», – հայտարարել է Բարրոն։