Ուկրաինայի հակամարտության կարգավորման ամբողջական ծրագիր գոյություն չունի. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կարծիքով Ուկրաինայի հակամարտության կարգավորման ամբողջական ծրագիր ներկայումս գոյություն չունի։
Նա այս մասին հայտարարել է երկուշաբթի օրը Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։


«Այսօրվա դրությամբ Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերջնական ծրագիր չկա: Մենք գտնվում ենք միայն նախնական փուլում»,- ասել է նա։


ԱՄՆ վարչակազմը նախկինում հայտարարել էր ուկրաինական կարգավորման ծրագրի մշակման մասին՝ նշելով, որ առայժմ չի քննարկի դրա մանրամասները, քանի որ աշխատանքները դեռ շարունակվում են։ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է մնում բանակցությունների համար և հավատարիմ է մնում Անքորիջի քննարկումներին։