Դեսպան Մկրտչյանը Թրամփի տնտեսական խորհրդատուների ղեկավար կազմի հետ քննարկել է հայ-ամերիկյան տնտեսական օրակարգի ընդլայնումը

Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Տնտեսական խորհրդատուների խորհրդի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Թայթսի, խորհրդի փոխնախագահ Քիմ Ռուհլիի և խորհրդի նախագահի հատուկ խորհրդական Հյուգո Դանթի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:


 

Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը նշել է, որ օգոստոսի 8-ը նոր էջ է բացել հայ-ամերիկյան հարաբերություններում։ Դեսպանն անդրադարձել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերին։

 


Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությունը խորացնելու նպատակով։